Սյունիքի Տեղ գյուղում բնակվող տեղահանված արցախցիները ապահովվում են տաքացուցիչներով․ ՄԱԿ-ի գրասենյակ

Սյունիքի Տեղ գյուղում բնակվող փախստական ընտանիքներն ապահովվում են տաքացուցիչներով, ինչպես նաև տաք հագուստով, որը ՄԱԿ-ի Փախստականների գործակալությանը (ՄԱԿ ՓԳՀ) տրամադրել էր իսպանական «Industria de Diseño – INDIТEX», շվեդական «H&M» և «Hestra Gloves» ընկերությունները։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։

ՄԱԿ ՓԳՀ-ն ձմռան հետևանքները մեղմելու նպատակով շուրջ 3,700 փախստական ընտանիքի ապահովել է տաքացուցիչներով և տաք հագուստով: