Թո՛ղ խմելը, դահո՛ւկ քշիր. Պուտինը կոչ է արել սպորտով զբաղվել

Ռուսաստանում կմեկնարկի «Երկար և ակտիվ կյանք» ազգային նախագիծը։ Պետության նպատակն է բարձրացնել քաղաքացիների կյանքի տևողությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում։

Նրա խոսքով՝ մինչև 2030 թվականը նախատեսվում է, որ կյանքի միջին տևողությունը կաճի մինչև 78 տարի։ Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ կարևոր է խրախուսել այն մարդկանց, որոնք հոգ են տանում իրենց առողջության մասին և պարբերաբար սպորտով են զբաղվում։

«Հիշո՞ւմ եք ժողովրդական կարգախոսը. բոլորը հիշում են այդ կատակը՝ «Թո՛ղ խմելը, դահո՛ւկ քշիր»: Այ սա նույն դեպքն է: Փոքր քաղաքներում ամեն տարի անհրաժեշտ է կառուցել առնվազն 350 սպորտային օբյեկտ։ Սրա համար կհատկացնենք 65 միլիարդ ռուբլի», – ասել է Պուտինը։