Պետհամարանիշների աճուրդին մասնակցել է 10 անձ

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին ժամը 12։00-ին և ավարտվել 28.02.2024 թվականին ժամը 12։52-ին։ Տեղեկությունները Panorama.am-ին տրամադրեցին ՆԳ նախարարությունից։
«Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։

Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշերով կազմել է 156.200.000 դրամ։

Թեմայի շուրջ՝ այսքանը»,-հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։