Միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմին. Ալեն Սիմոնյան

«Պատերազմի վտանգ Հայաստանը միշտ տեսնում է, դրա համար ամեն օր, ամեն ժամ զբաղված ենք Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելով: Միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Իսկ հարցին, թե պատրա՞ստ ենք արդյոք, նա արձագանքեց. «Էդ հարցին որևէ մեկը չի կարող պատասխանել, դրա համար պետք է, օրինակ, իմանալ՝ դիմացինը ատոմային ռումբ ունի, թե ոչ: 30 տարի մեզ թվում էր, թե մենք պատրաստ ենք և տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք: Պարզվեց՝ ոչ: Եվս նման մի օրինակ եղավ աշխարհի այլ տեղում, երբ մի երկիր կարծում էր, թե ինքն աշխարհի ամենամարտունակ բանակն ուներ, բայց գնաց ու մնաց ճահիճներում»: