Եվրահանձնաժողովի ղեկավարը ժամանել է Կիև

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև։ Այս մասին նա հայտնել է X-ի իր պաշտոնական էջում:

«Կիևում եմ, այժմ, առավել քան երբևէ, մենք ամուր կանգնած ենք Կիևի կողքին ֆինանասական, տնտեսական, ռազմական և հոգևոր առումներով: Մինչև երկրիրը վերջապես ազատ լինի», – գրել է նա։

Սակայն Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի հստակեցրել, թե ուկրաինական ղեկավարության ներկայացուցիչներից ում հետ է հանդիպելու, և ինչպիսի՞ն է լինելու բանակցությունների օրակարգը: