Մայր Տաճարի բաց խորանում աղոթ բարձրացվեց առ Աստված

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտի եկած, նաև ի պաշտպանության, հաջակցություն եկեղեցու հավաքված քաղաքացիները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հետ աղոթք բարձրացրին առ Աստված։

«Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր կենտրոնն է։ Այսօր դուք որպես այդ համայն հայության ուխտավորաբար այստեղ գտնվող հայորդիներ, եկել եք, որպեսզի աղոթք բարձրացնեք և իմ հրավերն ու խնդրանքը՝ այսօր, այս պահին, հետայսու յուրաքանչյուրիս աղոթքը բարձրանա մեր հայրենի երկրի ապահովության և պահպանության համար, յուրաքանչյուր զավակի բարօրության, հայոց բանակի ու նրա զորականների պահապնության համար, ովքեր հսկում են մեր անդորրը։

Մեր աղոթքը բարձրացնենք այն բոլոր նահատակների հոգիների հանգստյան համար, ովքեր իրենց կյանքը բաշխել են, տվել են, որպեսզի մենք կարողանանք խաղաղ ու հանգիստ ապրենք, մեր աղոթքը շուտափույթ ապաքինում այն հայորդիների համար, ովքեր իրենց սխրանքի արդյունքում դժվարություն ունեն քայլելու, ուխտավորաբար Էջմիածին գալու և գամված են անկողնուն։

Շուտափույթ ազատման խնդրանքով առ Աստված հայցենք էլ ավելի տոկունություն, ամրության այն հայորդիներին, ովքեր գերության մեջ են, առավել ևս հայցենք առ Աստված իր ողորմության ներքո պահի ու պահպանի նրանց։

Այսօր եկեղեցին դուք եք։ Միայն քարեղեն կառույցը չէ, որ եկեղեցի է, այլ այն աղոթական Տիրոջ անունով հավաքված անձինք, ովքեր իրենց ներկայությամբ կենդանի են պահում եկեղեցին»,- ասաց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Նա հայտարարեց, որ Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կկայանա սեպտեմբերի 28-29-ին։ Հավաքված հավատացյալները ծափահարություններով ողջունեցին այդ լուրը։
«Փառք տանք Աստծուն՝ հնարավոր լինի, նախորդը հետաձգեց ու այդպիսի առիթներ Տիրոջ օրհնությամբ չպետք է լինեն»,- ասաց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։