Գարիկ Գալեյանը վերակենդանացման բաժանմունքում է․ Եռաբլուր այցն արգելելուց հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, տեղափովել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»,- գրել է Վ. Հովհաննիսյանը։