Ամենահուսալի գործընկերը թուրքերն են դարձել. Պուտին

Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում էներգառեսուրսների առումով, և Թուրքիան, պարզվում է՝ ամենավստահելի գործընկերն է ստեղծված իրավիճակում։

Այդ մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որի մի հատվածը լրագրողը տեղադրել է իր թելեգրամյան ալիքում։

«Անընդհատ ասում էին` Ռուսաստանը չի տալիս, Ռուսաստանը սահմանափակում է։ Մենք ոչինչ չենք սահմանափակում, ամեն ինչ տալիս ենք, խնդրեմ: Ամենահուսալի գործընկերը թուրքերն են դարձել: Ահա օրինակ գազը մատակարարվում է «Թուրքական հոսքի» միջոցով,- նշել է ՌԴ նախագահը։