Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին բացվեց նրա անունը կրող դպրոցի բակում

ԽՍՀՄ լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կիսանդրին այսօր` նրա 100-ամյա հոբելյանի օրը, բացվեց նրա անունը կրող Երևանի թիվ 192 դպրոցի բակում։

Բացմանը հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորությամբ։

Ներկա էին նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ռուս նախկին ըմբշամարտիկ Ալեքսանդր Կարելին։