Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել և դուրս եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ

Ազատոճային հայ ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս է եկել Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնում armsport.am-ը։

57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Քամիլ Քերիմովի նկատմամբ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղթանակներով էին մեկնարկել Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):