Թուրքիան գոհ է F-16 կործանիչների հարցով ԱՄՆ-ի որոշումից

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը շնորհակալության ուղերձ է հղել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին 1 տարի առաջ երկրաշարժից տուժած Թուրքիային ցուցաբերած օգնության համար։ Այս մասին տեղեկացնում է Էրմանիհաբերը:

Այս համատեքստում նախարարն ուղերձի մեջ խոսել է Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների, դրանց ձեռքբերումների ու խնդիրների մասին։ Առանձնացվել է F-16 կործանիչների գործընթացը: Գյուլերը գոհունակություն է հայտնել F-16-ների նոր խմբաքանակի վաճառքի, ինչպես նաև Թուրքիայի սպառազինությունում առկա այդ ինքնաթիռների արդիականացման վերաբերյալ կայացված որոշման վերաբերյալ։

Հիշատակվել է, որ Թուրքիան, ի վերջո, հավանություն տվեց Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և ներկայացրել է այս, ինչպես նաև Գազայի հարցում պաշտոնական Անկարայի սպասելիքները։

Առանձին տեղ է հատկացվել ահաբեկչական կառույցների ու Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ պայքարի հարցը։ Ուղերձում պնդում է առաջ քաշվել, քրդական կառույցների ներկայությունը Սիրիայում և Իրաքում  սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար։