Ադրբեջանցիները Ներքին Հանդ ներխուժած վայրերից են սպանել մեր զինվորականներին

Փաստահավաք այցով Սյունիքում ենք, այս պահին` Ներքին Հանդ գյուղում: Այս մասին գրել է «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը․

«Տեղում հավաքագրված փաստերը լրացուցիչ ապացուցում են, որ 3 օր առաջ ադրբեջանական զինված ծառայողները Հայաստանի տարածք, մասնավորապես` Ներքին Հանդ գյուղ ներխուժած վայրերից արձակված կրակոցներով են սպանել մեր զինվորականներին:

Այցի ընթացքում տեղի են ունենալու ուսումնասիրություններ, հանդիպումներ, այդ թվում` բնակիչների հետ, ովքեր զրկված են անվտանգ և բնականոն կյանքով ապրելու իրավունքից:

Մանրամասներ փաստերը կամփոփվեն ու կներկայացվեն ավելի ուշ»,- գրել է նախկին ՄԻՊ-ը: