Իրանը ծրագրում է փակել իր ցամաքային սահմանները հարևան երկրների հետ

Իրանը ցանկանում է փակել ցամաքային սահմանները անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։

«Մեր աշխարհագրության բոլոր երկրները մեր լավ հարևաններն են։ Իրանը երբեք մտադրություն չի ունեցել սպառնալ, ոտնահարել, ոտնձգել կամ զավթել հարևան երկրների տարածքները։ Սակայն երկրի կայուն անվտանգության ապահովումը առաքելություն է, որը դրված է զինված ուժերի ուսերին, և այդ կայուն անվտանգությունը երբեմն ձեռք է բերվում անօդաչու թռչող սարքերի կամ տեսախցիկների կիրառմամբ, երբեմն էլ՝ սահմանները փակելով սահմաններ։ Ոչ ոք չի կարող մեզ թելադրել, թե ինչ պետք է անենք մեր սահմաններին։

Մենք ցանկանում ենք փակել մեր սահմանները, և այս ծրագիրը ընթացքի մեջ է։ Սա անարդարություն չէ հարևան երկրների նկատմամբ, քանի որ դա յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է»,- ասել է գեներալը։