Ինչպես է Փաշինյանը մեր տուն բերում պատերազմը

«Փորձերը մեկնաբանելու, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող որևէ դրույթ կա, իրականության հետ որևէ կապ չունեն։ Ինչպես ասել եմ՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների շուրջ համաձայնության գալ և դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար։ Հետևաբար ՀՀ-ի օրենսդրության մեջ խաղաղության պայմանագրի իրագործմանը խոչընդոտող որևէ դրույթ չկա, և սա ոչ միայն քաղաքական, այլև փորձագիտական գնահատական է»
Նիկոլ Փաշինյան

Էս մարդը քաղաքական անմեղսունակ է:

Մի քանի շաբաթ առաջ ինքը քաղաքական դիսկուրս բերեց նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, խոսեց «կարմիր շորերի» ու «ցլերի», «կոնֆլիկտագեն» Անկախության հռչակագրի մասին, Հայաստանն էլ հռչակեց «լեգիտիմ թիրախ»:

Այս ամենը Ադրբեջանում անմիջապես «որսացին», Հայաստանի օրենսդրության փոփոխությունը ձևակերպեցին որպես պահանջ, դա լեգիտիմացրեցին արևմտյան հարթակներում, իսկ հիմա «Նաջարյանը փոշմանել է»:

Հետևողական անհետևողականության այս քաղաքականությունն է, որ Հայաստանը կանգնեցրել է հետպատերազմյան ավերների, էսկալացիաների, մարդկային և տարածքային կորուստների առաջ»։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից