ՆԱՏՕ երկրները ստորագրել են Կիևի համար 10 մլրդ դոլարի զենք արտադրելու պայմանագրեր

ՆԱՏՕ երկրներն արդեն ստորագրել են Կիևի համար 10 մլրդ դոլարի զենք արտադրելու պայմանագրեր, տեղեկացրել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման սկզբին։

«Այսօր օրվա երկրորդ կեսին ես կնախագահեմ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստում, մենք կքննարկենք, թե ինչպես աջակցենք Ուկրաինային,- տեղեկացրել է նա։- Մենք պետք է ավելացնենք արտադրությունը։ ՆԱՏՕ երկրները վերջին ամիսներին կարողացել են համաձայնեցնել և ստորագրել 10 մլրդ դոլարի պայմանագրեր»,- ասել է նա։

«Ես ողջունում եմ, որ ՆԱՏՕ երկրները ավելի շատ օգնություն են ուղարկում, ավելի շատ ՀՕՊ միջոցներ, ավելի շատ զինամթերք, ես ողջունում եմ Եվրամիության որոշումը՝ 50 մլրդ եվրո (չորս տարվա համար) հատկացնելու մասին, և ես ակնկալում եմ ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը Ուկրաինայի աջակցության փաթեթին»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա հերթական անգամ կարծիք է հայտնել, որ Կիև զենքի մատակարարումները բարեգործություն չեն, այլ ներդրումներ ՆԱՏՕ սեփական անվտանգության գործում։