Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովը Արցախում էթնիկ զտումը դատապարտող բանաձև է ընդունել

Ֆրանսիայի Ազգային ժողովի Միջազգային հարցերով կոմիտեն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ալիևի կողմից  Արցախում իրականացված էթնիկ զտումները և աջակցելով Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Յուվեր Ժուլիեն Լաֆերրիերն X-ի իր միկրոբլոգում գրել է․

«Կոչ եմ անում Ֆրանսիային և Եվրոպայի միությանը` պահանջել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին»: