«Ռոսպոտրեբնադզորն» ուժեղացրել է «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ վերահսկողությունը
«Ռոսպոտրեբնադզորն» ուժեղացնում է «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ վերահսկողությունը։ Այդ մասին տեղեկանում ենք ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունից։
Ընկերությունից քաղաքացիներին, մասնավորապես, կոչ են անում տարածքային մարմիններին տեղեկացնել այն առևտրային կետերի և կայքերի մասին, որտեղ գրանցվում են 28.12.2023 թ. արտադրության ամսաթվով 0,5 լիտր ծավալով ապակե տարայով «Ջերմուկի» իրացման դեպքեր:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։ Վլադիկավկազի բնակիչը «Ջերմուկ» հանքային ջուր է խմել, ինչից հետո կերակրափողի այրվածք է ստացել և մահացել։
Հանքային ջրի ամբողջ խմբաքանակը ՌԴ-ում փորձաքննության է ուղարկվել։ Ի պատասխան «Ռոսպոտրեբնադզորին»՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից պատասխանել են, որ հանքային ջրի արտադրության մեջ քացախաթթու չի օգտագործվում։