Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացումը կընդլայնի կայուն խաղաղությունը. Ամիր Աբդոլահիան

ԻԻՀ արտաքին գործերի նախարարն իր չինացի գործընկերոջն ուղղված ուղերձում ասել է. «Թեհրանի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացումը կհանգեցնի կայուն խաղաղության ընդլայնմանը տարածաշրջանում և աշխարհում»:

ParsToday-ի փոխացմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Յիին ուղղված ուղերձում շնորհավորել է չինական Նոր տարվա կապակցությամբ։

ԻԻՀ ԱԳ նախարարն իր շնորհավորական ուղերձում ընդգծել է նաև երկու երկրների միջև խորհրդակցությունների կարևորությունը երկկողմ և միջազգային հարաբերությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԲՐԻԿՍ-ը:

Ավելի վաղ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին «X» միկրոբլոգում Չինաստանի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել է չինական Նոր տարվա կապակցությամբ և Իրանի ու Չինաստանի քաղաքակիրթ ժողովուրդներին, հատկապես երկու պետություններին մաղթել է հարաբերությունների ընդլայնում։