Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին․ ՌԴ փոխարտգործնախարար

Այժմ Լեռնային Ղարաբաղն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։ Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ըստ նրա, այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։

«Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,-ասել է Միխայիլ Գալուզինը։