Վերելք. Գինոսյանի ֆենոմենը

Այսօր հրաժեշտ տվեցինք Գագիկ Գինոսյանին։ Համացանցը հեղեղված է ցավակցական գրություններով, ծով բազմություն էր վերջին հրաժեշտի ժամանակ։

Առաջին հայացքից նա քաղաքական գործիչ չէր, բայց ազդել է մարդկանց գիտակցության վրա։ Ուրեմն քաղգործիչ է, և ավելին, քան որևէ ներկայիս քաղգործիչ։

Ի՞նչ է արել նա։ Մարդկանց հրավիրել է պարելու։ Ընդամենը։ Ու պարով փոթորկել է տասնյակ հազարավոր սրտեր։ Իսկ ի՞նչ է, հայերը մինչ այդ չէին պարու՞մ։ Պարում էին։

Այդ դեպքում ո՞րն է մեծ հաջողության գաղտնիքը, ո՞րն է նրա` Գագիկ Գինոսյանի, ֆենոմենը։

«Վերելք» հաղորդաշարը ներկայացնում է այս հարցի իր պատասխանը։