Երևանում` քարի հանքում, էքսկավատորը աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է տղամարդու մարմին

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 136 հասցեում գործող քարի հանքում էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը դի է հայտնաբերել:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 55-ամյա Հայկ Ո.-ն էր: