Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտին հնչեց զուռնան. Տղամարդիկ սկսեցին յարխուշտա պարել (տեսանյութ)

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը տվեցին պարով:

Երբ դագաղը դուրս բերեցին Կամերային երաժշտության տնից հնչեց զուռնան ու տղամարդիկ սկսեցին յարխուշտա պարել:

Պարից հետո հնչեցին ծափողջյուններ:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ սրտի կաթվածից մահացել է  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Նա կհուղարկավորվի «Եռաբլուր» պանթեոնում: