Սահմանադրությունը հերթական զոհերից մեկն է, կարևորը կուսությունը չստուգեն

Անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այսօր դատական նիստի ավարտին շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին ու ԶԼՄ-ներին, որոնք չեն վախենում ասել ճշմարտությունն այն մասին, որ ինքը քաղաքական բանտարկյալ է։

«Դա դառը ճշմարտություն է մեր երկրի համար»,-ասաց Աշոտյանը։

Անդրադառնալով հարցին, որ Փաշինյանին անվստահություն հայտնած քաղաքացիների թիվն ավելացել է՝ Աշոտյանը մեկնաբանեց, որ Փաշինյանը մնացել է իշխանության ի հակառակ Աստծո, բնության եւ մնացած բոլոր կանոնների։

Ինչ վերաբերում է Սահմանադրությունը փոխելու մասին իշխանության հայտարարություններին՝ ընդդիմադիր գործիչն ասաց. «Իշխանություն, որ հետևողականորեն քանդում է ինքության, մշակույթի, պատմության, Աստծո, ընտանիքի հիմքերը, Սահմանադրությունը հերթական զոհերից մեկն է, կարևորը կուսությունը չստուգեն»։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Պատճառն այն է, որ մեղադրյալներից մեկն առողջական խնդիր ունի։

Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 10-ին, ժամը 14։00-ին։

Նիստն ամբողջությամբ դիտեք այստեղ