ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փակուղի է մտել պատմության վատթարագույն պառակտման պատճառով . Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայիս պառակտումը վատթարագույնն է պատմության մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակուղի է մտել աշխարհաքաղաքական տարաձայնությունների պատճառով։ «Սա առաջին անգամը չէ, որ Խորհրդում պառակտում է տեղի ունենում. Բայց այս անգամվանն ամենավատն է։ Ներկայիս խաթարումն  ավելի խորն է և վտանգավոր»,- շարունակել է Գուտերեշը:

Նա ասել է, որ «սառը պատերազմի» ժամանակ գործուն մեխանիզմներն օգնել են կառավարել գերտերությունների հարաբերությունները»:  Ժամանակակից բազմաբևեռ աշխարհում նման մեխանիզմներ չկան, կարծում է գլխավոր քարտուղարը: Նրա կարծիքով՝ աշխարհը թեւակոխել է քաոսի ժամանակաշրջան։

«Մենք տեսնում ենք արդյունքները. լիակատար անպատժելիությամբ վտանգավոր և անկանխատեսելի անօրինություն: Տասնամյակներ շարունակ միջուկային զինաթափումից հետո պետությունները մրցում են իրենց միջուկային զինանոցներն ավելի արագ, գաղտնի և ճշգրիտ դարձնելու համար»,- նշել է Գուտերեշը:

Նա հավելել է, որ  հակամարտությունների  և սպառազինության նոր պոտենցիալ ոլորտներ են զարգանում ցանկացած սահմանափակումից դուրս՝ ստեղծելով իրար ոչնչացնելու, իսկ մարդկության համար՝ ինքն իրեն ոչնչացնելու նոր մեթոդներ։