Թալաթբեկ Մասադիկովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խաղաղապահության հարցերի գծով հատուկ ներկայացուցիչ

2024թ. փետրվարի 5-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թալաթբեկ Մասադիկովի վրա դրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խաղաղապահության հարցերի գծով հատուկ ներկայացուցչի գործառույթների կատարումը, տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2021թ. սեպտեմբերի 16-ի «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խաղաղապահության հարցերի հատուկ ներկայացուցչի մասին» որոշման կատարման համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խաղաղապահության հարցերի գծով հատուկ ներկայացուցչի գործառույթների կատարումը դնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թալաթբեկ Մասադիկովի վրա»,- նշվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովի կարգադրությունում։