Զինված հարձակում Ստամբուլում (տեսանյութ)

Փետրվարի 6-ին Ստամբուլի Չաղլայան թաղամասում գտնվող դատարանի շենքի մոտ տեղակայված ոստիկանական անցակետի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Հարձակման հետևանքով մահացել է 2 անձ, վիրավորվել 5-ը՝  այդ թվում երկու ոստիկան:

Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան: Ըստ նրա՝ հարձակում իրականացնողները եղել են ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամներ։ Այս կուսակցությունը պաշտոնական Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց։

Նախարարը նշել է, որ հարձակումն իրականացվել է երկու անձի կողմից, որոնցից մեկը եղել է կին, իսկ մյուսը՝ տղամարդ:

Հիվանդները հոսպիտալացվել են: Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ: Այս պահի դրությամբ տեղում իրականացվում է անվտանգության ուժեղացված ծառայություն:

Աղբյուրը՝ Ermenihaber.am