ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենում հութիների 36 թիրախի. տասնյակ խաղաղ բնակիչներ և զինվորականներ են զոհվել
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան շաբաթ օրը հարվածներ են հասցրել Եմենում հութիների 36 օբյեկտների՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման, հայտնում է Reuters-ը։
Պենտագոնը հայտնել է, որ հարվածների թիրախ են դարձել թաքնված զինապահեստները, հրթիռային համակարգերը, արձակման կայանները և այլ օբյեկտներ, որոնք հութիներն օգտագործում են Կարմիր ծովում նավերի վրա հարձակվելու համար:
«Այս հավաքական գործողությունը հստակ ուղերձ է հութիներին, որ նրանք կշարունակեն հետևանքներ կրել, եթե չդադարեցնեն իրենց անօրինական հարձակումները միջազգային նավագնացության և ռազմածովային նավերի վրա», – ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները «առանց պատասխանի և հետևանքների չեն մնա»:
Եմենի վրա հարվածները տեղի են ունենում Հորդանանում գտնվող ֆորպոստների վրա Իրանի աջակցած գրոհայինների անօդաչուի հարվածից երեք ամերիկացի զինվորնի սպանության համար ԱՄՆ-ի ռազմական հաշվեհարդարի արշավին զուգահեռ:
Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում՝ ասելով, որ թիրախավորել է ավելի քան 85 թիրախ, որոնք կապված են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և նրա սատարած աշխարհազորայինների հետ․ հարվածների հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ և զինվորականներ են զոհվել։