Այսօր վերջին հրաժեշտը տվեցին Լալա Մնացականյանին
Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին: Դերասանուհուն ծափահարություններով ճանապարհեցին դեպի հավերժություն։
Դերասանուհին հանկարծամահ է եղել հունիսի 22-ին:
Լալա Մնացականյանը 66 տարեկան էր: Դերասանուհին բազմաթիվ դերեր է կերտել թատրոնում և կինոյում։ Նա ավելի քան 140 մանրապատումների հեղինակ է, նկարահանվել է «Մանուկով աղախին» (1984), «Ուսուցչուհի» (1992), «Ամանորը մեր անբաժան ընտանիքում» (2015), «Ճամբարում» (2015), «Մանյունյա» (2020) եւ մի շարք այլ ֆիլմերում, իսկ 1996-ին առաջին անգամ հայտնվել է «Մեր բակի» Լալայի դերում։ Դերասանուհին 25 տարի անց՝ 2021-ին, սիրելի հերոսուհուն մարմնավորել է նաև «Մեր բակը 25 տարի անց» կատակերգությունում: