Գորիսում հնչած կրակոցներից տուժել է Սյունիքի նախկին մարզպետի անվտանգության պետի եղբայրը․ ArmLur

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Գորիսում հնչած կրակոցի մասնակիցները երկար տարիների թշնամանք ունեն միմյանց դեմ, ինչի համար էլ հնչել են այդ կրակոցները։ Կրակոցից տուժածներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվտանգության պետի եղբայրն է՝ Ալիկ Աբրահամյանը, վերջինիս տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ փետրվարի 2-ին կրակոցներ էին հնչել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի տեղեկություններ էին ստացվել, որ Գորիս քաղաքի ժողովրդին հայտնի Սրտաբանականի խաչմերուկում կրակոցներ են հնչել: Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել էին կրակված պարկուճներ, արնանման հետքեր, BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կային կրակոցի հետքեր։ Ավելի ուշ Shamshyan.com-ը հրապարակել էր նոր մանրամասներ՝ Գորիսում տեղի ունեցած «ռազբորկայից»։