Կառավարությունից մարդ եկա՞վ Լալային հրաժեշտ տալու՝ լռենք․ Լևոն Հարությունյան
«Լալան գնաց՝ թողնելով շատ բան, որը ժամանակ առ ժամանակ իր մասին հիշեցնելու է. ամենակարևորը՝ նա թողեց հրաշք նոր սերունդ, որը վաղ թե ուշ Լալայի դատարկ տեղը լցնելու է»,- Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Լևոն Հարությունյանը:
«Կարծում եմ՝ Լալան չի գնացել: Ինձ բախտ վիճակվեց իր հետ բեմ բարձրանալ Մետրո թատրոնում: Ինքն ինձ համար ուսուցիչ էր: Մի քանի անգամ եղել է հնարավորություն, որ իրեն ասում էի՝ Լալ ջան, իմ խոսքը լավ չի, տեր եղիր: Ասում էր՝ ստեղ եմ, ստեղ եմ: Հիմա իմ խոսքն էլ ժամանակավոր անտեր մնաց»,-ասաց նա:
«Լալան չէր ստում, ասում էր ճշմարտությունը: Մի հարց տամ՝ կառավարությունից մարդ եկա՞վ: Լռենք, որովհետև սա է մեր կառավարության վերաբերմունքը մշակույթին: Իրենք չեն գնահատում մտավորականին, մշակույթը, որովհետև ով մի քիչ էն չի խոսում, իրենք նեղանում են։ Ասեք՝ մի քիչ տղա մնացեք»,- ընդգծեց դերասանը:
Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը հանրածամահ է եղել հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։