Գերմանիայում տրանսպորտը կանգնած է․ամբողջ երկրում ավտոբուսների, տրամվայների և մետրոյի վարորդները գործադուլ են հայտարարել

Գերմանիայում փետրվարի 2-ին գրեթե ողջ երկրում տեղի են ունենում քաղաքային հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլներ։ Գործադուլին մասնակցում են ավտոբուսների, տրամվայների և մետրոյի վարորդները։ Գործադուլը տեղի է ունենում բոլոր դաշնային նահանգներում, բացառությամբ Բավարիայի։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Ver.di արհմիության տվյալներով՝ միակ խոշոր քաղաքները, որոնք բողոքի ակցիա չեն անցկացնում, Աախենն են և Մանհայմ-Հայդելբերգ-Լյուդվիգսհաֆեն շրջանը։

Արհմիությունը պահանջում է իր 90 հազար անդամների աշխատավարձերի բարձրացում՝ Գերմանիայում աճող գնաճի և աշխատանքային պայմանների բարելավման ֆոնին։