Մենքը ես-ից ուժեղ է․ Հայկ Դերզյան

Մենքը ես-ից ուժեղ է

Այսօր ընդդիմության 90%-ը ցանկանում է իշխանություն: Քաղաքագիտական տեսանկյունից ցանկությունը նորմալ է, բայց իրավիճակի սպեցիֆիկության առումով՝ ոչ։

Հրեշին հաղթելու համար պետք է առաջին հերթին չցանկանալ դառնալ հրեշ։ Նիկոլը իշխանությունը պահելու համար օգտվում է հենց այն բարիքներից, ինչը պետք է կոչել շատերի դեպքում արատ։

Ընդդիմադիր դաշտի միավորման և հաջողության գլխավոր նախապայման պետք է լինի իշխանափոխությունը։ Չպետք է սեփական եսը նետել առաջ։ Ես-ը մենք-ից թույլ է, ինչը արտացոլվում է արձանագրվող արդյունքներով։

Դա չգիտակցելը, կամ գիտակցելով նույն կերպ շարժվելը հանցակից է դարձնում այս իշխանությունների բերած աղետներին։

Դա չգիտակցելը, կամ գիտակցելով նույն կերպ շարժվելը ոչ իշխանափոխության կնպաստի, ոչ իշխանության և ոչ էլ առհասարակ հայրենիք ունենալուն։

 

Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից