ՀՀ ԱԳՆ-ը հերքել է ՏԱՍՍ-ի հրապարակումը՝ Հայաստան Ռաիսիի այցի վերաբերյալ

ՏԱՍՍ-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։

«Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկատվություն»,- Հ1 -ի «Լուրերի» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք այն համապատասխանում է իրականությանը, ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: