Պետք է հասկանալ՝ մենք մնում ենք ՀԱՊԿ-ի անդամ, թե ոչ․ Փաշինյան
Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 %-ը ՌԴ–ի հետ էր, հիմա այդպես չի կարող լինել՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով․ Փաշինյան
«Պետք է նաև հասկանալ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փոխվելու են, թե ոչ, կամ ոնց են փոխվելու, մենք մնում ենք ՀԱՊԿ-ի անդամ, թե ոչ»,- Հանրային ռադիոյի եթերում ասաց Փաշինյանը։
Պետք է հասկանալ, թե Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի կամ Ռուսաստանի հետ ինչ անվտանգային հարցեր է ունենալու Հայաստանը կամ առհասարակ ունենալու է, թե ոչ։