Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց ոստիկաններն արգելեցին

Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չտվեցին մտնել Կիրանց գյուղ։

«Ինչի՞ եք էսպես շարվել»,- դիմելով ոստիկաններին՝ հարցրեց Սրբազանը, ոստիկաններն էլ պատասխանեցին, թե ծառայում են Հայաստանի Հանրապետությանը

Բագրատ Սրբազանը հարցրեց, թե ինչո՞ւ են իրենց դիմացը փակել, ոստիկաններն ասացին, որ գործողություն է կատարվում, չի թույլատրվում մտնել գյուղ։

Սրբազանին մոտեցավ մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, շնորհավորեց Բագրատ Սրբազանի տարեդարձն ու ասաց, որ ԱԱԾ-ն է հայտարարություն տարածել, որ մուտքը ժամակավորապես դադարեցված է՝ բացառությամբ գյուղի բնակիչների։

«Գյուղի բնակիչ եմ, Թեմի առաջնորդն եմ։ Թույլ տվեք անցնենք, հանգիստ գնալու ենք բնակիչներին տեսնենք․ խնդիր մի հարուցեք։ Եթե գյուղացիներին կարելի է, ապա բոլորիս կարելի է»,- ասաց Սրբազանը։

Արթուր Մկրտչյանն արձագանքեց․ «Չենք հարուցում, չենք կարող, ժամանակավորապես դադարեցված է»։