Ալիևը հայտարարել է, թե ՀՀ-ն պետք է փոխի Սահմանադրությունը՝ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միջխորհրդարանական միության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխության դեպքում հնարավոր է հասնել «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները համառորեն հերքում էին այն տեղեկությունները, թե իրենք պատրաստվում են նոր սահմանադրության ընդունման հանրաքվե անցկացնել Ադրբեջանի պահանջով։