Իշխանափոխությունից հետո մեզ դեռ սպասում են շատ լուրջ բացահայտումներ

Վերջին շրջանում իշխանությունը արտահոսքեր է թույլ տալիս կոռուպցիոն զանազան սկանդալների մասին:

Մի կողմ դնենք այդ ամենի քարոզչական էլեմենտը:

Իրականում, մենք այսօր ականատես ենք լինում այն բանի, թե ինչպես մեկ գիշերվա մեջ ոչմիբանից պետական պաշտոնյա դարձած անձինք, առիթավորվելով երկրում տիրող անպատժելիության մթնոլորտից, չարաշահում իրենց պաշտոնները և ոչ միայն:

Ըստ էության, գործ ունենք կենսագրություն չունեցող, բայց ճակատագրի հեգնանքով պետական պաշտոն, կամ այլ հնարավորություններ ստացած մարդկանց հետ: Գայթակղությանը չդիմացող, կարմիր գծեր չունեցող, պետության շահը չճանաչող, բացառապես սեփական շահով առաջնորդվող մարդկանց հետ:

Ի դեպ, մենք բազմիցս զգուշացրել ենք, որ Փաշինյանը ոչ մեկիդ չի խնայելու և սեփական շահից ելնելով մեկ օր այլևս կդադարի աչք փակել ձեր արածների վրա:

Իրականում, իշխանափոխությունից հետո մեզ դեռ սպասում են շատ լուրջ բացահայտումներ առ այն, թե սրանք որքան վնաս են հասցրել պետությանը, ինչ ծավալներով են չարաշահումներ թույլ տվել: Ու, կարծում եմ, մեր զարմանքին չափ ու սահման չի լինելու, թե որքան ագահ կարելի է լինել:

Այնպես որ, իշխանության կողմից ընդդիմախոսների դեմ կարվող զանազան ՛կոռուպցիոն՛ գործերը վերջին շրջանի բացահայտումների հետ համեմատած անլուրջ են ուղղակի:

Այստեղ են ասել, ձեր աչքի միջի գերանը հանեք, հետո փորձեք դիմացինի աչքի մեջ գտնել ավազի հատիկ, որը չկա: 

Նատալի Սաղիյանի ֆեյսբուքյան էջից