Երեկվա ձերբակալվածների թվում է Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ «Սիներջիի» հիմնադիր Աշոտ Հովհաննեսյանը

Hraparak.am-ը գրել է, որ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի`«Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։

Ընկերությունից 3 անձ է ձերբակալվել՝ երկու երիտասարդ կին, որոնք մանկահասակ երեխաներ ունեն և տնօրենը`Աշոտ Հովհաննեսյանը։

Կայքի տեղեկություններով, «Սիներջիի»  հիմնադիրը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։

Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։