Վիկտորյա Նուլանդը այցով ժամանել է Կիև

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հունվարի 31-ին ժամանել է Կիև, հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։

«Այսօր մենք կհանդիպենք կառավարության ղեկավարների, վետերանների և քաղաքացիական հասարակության հետ՝ ընդգծելու մեր համատեղ հանձնառությունը Ուկրաինայում ռուսական ագրեսիան տապալելու հարցում», – գրել է Բրինքն իր X-ում: