Պաղեստինյան գործունակ պետության ստեղծումն է Մերձավոր Արևելքում կայունության բանալին. Լավրով

Ապակայունացման սպառնալիքը Մերձավոր Արևելքում իրական է պաղեստինա-իսրայելյան շարունակվող հակամարտության սրացման պայմաններում։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝  ելույթ ունենալով ԲՐԻԿՍ երկրների շերպերի և սու-շերպերի հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ պաղեստինա-իսրայելյան ճգնաժամի սրման են հանգեցրել մերձավորարևելյան կարգավորման միջնորդական ջանքերը մոնոպոլացնելու ԱՄՆ փորձերը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել, որ անտեսվում է Իսրայելի հրաժարումը պաղեստինյան պետության ստեղծման մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշման կատարումից, չնայած հենց գործունակ պաղեստինյան պետության ստեղծումն է «երկարատև կայունության բանալին Մերձավոր Արևելքում»։