«Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր»․ Էկոնոմիկայի նախարարությունը՝ քննչական գործողությունների մասին

Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Էկոնոմիկայի նախարարությունը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, միաժամանակ առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ն էկոնոմիկայի նախարարությունում խուզարկություն է իրականացնում. հաղորդվում է փոխնախարարի ձերբակալության մասին։