Պետությանը դեռևս չեն փոխանցվել «Լիդիան Արմենիա» և «ՄՏՍ Արմենիա» ընկերությունների արժեթղթերը. նախարար

«Լիդիան Արմենիա» եև «ՄՏՍ Արմենիա» ընկերությունների արժեթղթերը դեռ չեն հանձնվել Հայաստանի սեփականությանը։ Այս մասին հունվարի 31-ի մամուլի ասուլիսում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ առայժմ հայտարարությունների և հուշագրերի մակարդակում է։ Հովհաննիսյանը միաժամանակ հավաստիացրել է, որ Հայաստանը չի զբաղվում պետական ռեկետով և ոչ մեկից ոչինչ չի խլում։ «Մենք պետք է ունենանք ռազմավարություն, որով պետք է առաջնորդվեն բոլորը։ Հասարակությունը պետք է իմանա դա, ինչպես նաև այն տրամաբանությունը, որով մենք ընթանում ենք»,- նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ 2023 թ. փետրվարին Հայաստանի կառավարության, «Lydian» ընկերության և Զարգացման եվրասիական բանկի միջև ստորագրվել է հուշագիր, ինչը նախատեսում է նաև «Lydian Armenia» ընկերության արժեթղթերի 12,5 տոկոսի հանձնում Հայաստանին։

Հունվարի 25-ին էլ հայտարարվել էր, որ «ՄՏՍ Արմենիա» ընկերության արժեթղթերի 20 տոկոսը անհատույց հանձնվելու է Հայաստանին։