Հայկ Մամիջանյանը՝ ԵԺԿ ասամբլեայում իր ելույթի մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրել է․

«Ելույթ ունեցա Եվրոպայի Ժողովրդական կուսակցության Բրյուսելում անցկացվող քաղաքական ասամբլեայի ԵՄ առաջիկա առաջնահերթությունների վերաբերյալ քննարկմանը:

Խոսել եմ ԵՄ-ի կողմից հետևողականության մակարդակի բարձրացման (CEPA-ում նշված և անդամ երկրների կողմից վավերացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության 3 հիմնարար սկզբունքների ոտնահարումը, Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը, էթնիկ զտումների իրականացումը և ԵՄ-ի կողմից դրա արձագանքները), «պարտադրված խաղաղության» անընդունելիության, Եվրոպական Խորհրդարանի և գործադիրի արձագանքների միջև տրամագծային հակասությունների, մարդու իրավունքների ոտնահարման, Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների իրավունքների, Հայաստանի համար վիզաների ազատականացման և «Արևելյան Գործընկերություն 2.0» ձևաչափի անհրաժեշտության մասին»: