Սա է Տիգրան Ավինյանի բերած «բարեփոխումը»

Սիրելի՜ հայրենակիցներ, Երևանում Կամերային երաժշտության տան մոտ գտնվող ավտոկայանատեղիում կայանած մեքենաները ապօրինաբար տեղափոխում են հատուկ պահպանվող տարածք` պատճառաբանելով, որ այն գտնվում է այգու մեջ։ Այգին և կայանատեղին ուղղակի կողք կողքի են, վերոնշյալ տարածքը նախատեսված է Կամերային երաժշտության տան և Գրքերի շուկայի համար։

Ի՞նչ է նշանակում այս գործընթացի իրականացումը։

Կարմիր գծերի թանկացման նախագիծը ուժի մեջ մտնելուց հետո Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունը Տիգրան Ավինյանի բարձր հովանու ներքո այս և նմանատիպ տարածքներից քաղաքացիներին ստիպողաբար հեռացնում են, որպեսզի մեքենաները կարմիր գիծ կանգնեցնեն, չունենալով այլընտրանք։

Հ.գ․ Խնդիրների մեծամասնությունը Երևան քաղաքում ստեղծում է հենց Տիգրան Ավինյանը, սա է Տիգրան Ավինյանի բերած «բարեփոխումը», Երևան քաղաքում ապագա կա։

Լևոն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից