Ձյան տեղումները շարունակվում են․ Շիրակում ձյան շերտի հաստությունը հասնում է 20 սմ (տեսանյութ)

Հանրապետության ամբողջ տարածքում ձյան տեղումները շարունակվում են։ Շիրակի մարզում ձյան շերտի հաստությունը հասնում է մինչև 20սմ-ի։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները կատարում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։

Հայտնում են Ճանապարային դեպարտամենտից:

Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր  ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի լեռնանցքը  կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Լանջիկ բնակավայրի հատվածում սաստիկ բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Տեսանյութը՝ Շիրակի մարզից։