Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ստորագրել ենք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր՝  այս մասին Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է, և արտացոլում է մեր ընդհանրությունները և մեր նպատակասլացությունը:

Այնուամենայնիվ, այս նվաճումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր ջանքերը բազմապատկելու և ձեռք բերածով չսահմանափակվելու անհրաժեշտությունը, ինչի մասին խոսեցինք նաև միջկառավարական հանձնաժողովի նիստում»,- ասաց նա: