ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Երևանի և Բաքվի միջև գործընթացում Բլինքենի մասնակցության մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է  ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։

«Սա աշխարհի այն հատվածն է, որի խնդիրների լուծման գործում պետքարտուղարն անձամբ խորապես ներգրավված է։ Նրա պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար համագործակցել է այդ երկու երկրների հետ:
Մենք շարունակում ենք հավատալ, որ նրանց միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Պատելը։