Աննա Մկրտչյանը ԵՄ դեսպանին հրավիրել է մայիսի 2-ին ներկա գտնվելու Աշոտյանի դեմ իրականացվող քաղաքական դատավարությանը

ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵՄ դեսպանին հրավիրել եմ մայիսի 2-ին ներկա գտնվելու Աշոտյանի դեմ իրականացվող քաղաքական դատավարությանը։

Հանդիպել եմ ՀՀ-ոմ ԵՄ դեսպանի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել եմ՝

— ՀՀ ԵՄ համաձայնագրի իմպլեմենտացման հիմնահարցերը։

— Արցախահայության իրենց հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքի իրացման ԵՄ հանձնառությունը։

— Հայաստանում քաղաքական բանտարկությունների, խոշտանգումների, բռնաճնշումների ողջ փաստակազմը»։