Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
Ոչ մի պետություն չպետք է շահագրգռված լինի տիեզերքում միջուկային զենք տեղակայելու հարցում, քանի որ Երկրի ուղեծրում միջուկային պայթյունը կարող է ծանր հետևանքներ ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարի տիեզերական քաղաքականության գծով օգնական Ջոն Փլամի հայտարարությունը:
Միևնույն ժամանակ Պենտագոնի ներկայացուցիչը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը շատ լուրջ է վերաբերվում Ռուսաստանի հայտարարություններին տիեզերքում նման զենք տեղակայելու հնարավորության վերաբերյալ: