«Առողջ ապրելակերպ» առարկայի չափորոշչում գրված է՝ «կոտրել սեռական կարծատիպերը». ի՞նչ են ուզում ասել սրանով․ Կարին Տոնոյան

Հանրակրթական դպրոցներում որպես պարտադիր «Առողջ ապրելակերպ» առարկան է մտցվել։

«Իհարկե, լավ բաներ կան այդ ծրագրում։ Բայց մի տող կա այդ առարկայի չափորոշչում, որը էլի պետք է քննարկման դրվի՝ «սեռական կարծրատիպերը պետք է կոտրվեն»»,- «Պանորամայի» տեղեկացմամբ, քննարկման ժամանակ ասում է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն  Կարին Տոնոյանը։

Նա նշում է՝ ուզում է հասկանալ, թե ինչ է նշանակում «սեռական կարծրատիպ»։

«Գիտենք, որ բնության մեջ երկու սեռ գոյություն ունի։ Ի՞նչ են ուզում ասել սրանով։ Իրենք  կամաց-կամաց լավի հետ թաքուն սողոսկում են  իրենց հեռահար նպատակները»,- ասում է Կարին Տոնոյանը։